Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին կասեցվել է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի արտահանման փորձ:
ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր արտասահմանյան երկրից Հայաստան ներմուծած եւ Դանիա ու Հոլանդիա հետագա արտահանման ենթակա կենցաղային սարքավորումների զննման արդյունքում նրանց մեջ հարմարեցված հատուկ թաքստոցներում հայտնաբերվել է 90 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրանյութ:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:


























