Բաքվում սկսվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը: Ռուսաստանի հիմնը հնչելու ժամանակ տրիբունաներից սուլոցներ եւ վանկարկումներ են լսվել:

Ռուսաստանի հետ խաղում ադրբեջանցիները միտված են հաղթանակի: «Հակառակորդն ուժեղ է, բայց դա չի նշանակում, թե մենք դաշտ ենք դուրս գալու արդեն պարտված»,- ասել է հավաքականի խաղացող Ռուսլան Աբիշովը եւ հավելել. «ցանկանում ենք շարունակել միավորներ վաստակել եւ առաջիկա խաղում գոնե մի միավոր վաստակել»: