Այսօր կառավարությունն իր հերթական նիստում, ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, որոշել է առաջարկել ՀՀ Ազգային Ժողովի նախագահին 2009թ. հուլիսի 10-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված են «Հանրակրթության մասին» եւ մի շարք այլ օրենքների երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ քննարկումներ, միջազգային պայմանագրի վավերացում եւ ՀՀ սահմանադրական դատարանի անդամի երդումը: Այս մասին News.am-ին տեղեկացրել են Կառավարության մամուլի ծառայությունից: