Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 11 ֆուտբոլիստների անունները, որոնք այսօր երեկոյան՝ ժամը 23-ին երեւանյան ժամանակով թիմի մեկնարկայաին կազմում դուրս են գալու մարզադաշտ Թուրքիայի թիմի դեմ:

Ինչպես հայտնում է Բուսրայից NEWS.am-ի թղթակիցը, հավաքականի դարպասը պաշտպանելու է Ռոման Բերեզովսկին:

Խաղում Հայաստանի պաշտպանական գիծը ներկաայցնելու են Աղվան Մկրտչյանը, Ռոբերտ Արզումանյանը, Հրայր Մկոյանն ու թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը: Կիսապաշտպաններն են Կառլեն Մկրտչյանը, Արարատ Առաքելյանն ու Արման Քարամյանը: Հայաստանը հարձակողական խաղ է խաղալու, ուստի հարձակվողները երեքն են՝ Արտավազդ Քարամյան, Հենրիխ Մխիթարյան եւ Հովհաննես Գոհարյան: