Թուրքական Բուրսա քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում, որտեղ սկսվելու է Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում, իրավիճակը բավական լարված է:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, մրազադաշտի մոտ որոշ ժամանակ առաջ հավաքվել են մարդկանց խմբեր, որոնք փորձել են սադրել թուրք մարզասերներին: Մարզադաշտի մուտքի առջեւ կան անձինք, որոնք 20 դոլարով ադրբեջանական դրոշներ են վաճառում:

Միեւնույն ժամանակ հատուկ ծառայությունների բազմաթիվ աշխատակիցները փորձում են անել ամեն ինչ, որ իրավիճակը պահեն վերահսկողության տակ:

Ի դեպ, առայժմ տեղեկություններ չկան՝ արդյոք երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանն եւ Աբդուլա Գյուլը հանդիպումից հետո հայտարարություն կանե՞ն, թե՞ ոչ: Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հայտնել է, թե այդ կապակցությամբ դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա: