Ռուսաստանի հավաքականն ավարտեց ելույթներն իր ենթախմբում 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Վերջին խաղում Հիդդինկի սաները հանդիպում էին արտագնա խաղում Ադրբեջանի թիմի հետ՝ երկու թիմերի համար էլ ոչինչ չորոշող խաղում: Թիմերը հանգիստ մեկական գոլ խփեցին: Առանձնացան Անդրեյ Արշավինն ու Վագիֆ Ջավադովը: Այժմ ռուսաստանյան ընտրանուն ամփոփիչ խաղեր են սպասվում: