Հայ լրագրողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել այսօր Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպման ընթացքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, հայ լրագրողներին արգելվել է մարզադաշտի՝ հատուկ իրենց համար նախատեսված տարածք մտցնել հայկական դրոշները:

Հղում անելով ՖԻՖԱ-ի օրենքի վրա, որն արգելում է լրագրողների տրիբունա դրոշների մուտքը, թուրքական ֆուտբոլային ֆեդերացիայի ներկայացուցիչները հայ լրագրողներին խիստ սպառնալիքներ են հասցեագրել:

Արդյունքում լուրջ ընդհարում է տեղի ունեցել հայկական պատվիրակության եւ մամուլի ներկայացուցիչների համար պատասխանատու անձանց միջեւ: Միայն լրագրողների համառ պնդումներից հետո այնուամենայնիվ, հաջողվել է հասնել նրան, որ հայկական դրոշը ծածանվի թուրքական մարզադաշտի տրիբունաներում: