Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները մտադիր են հանդես գալ հայտարարությամբ՝ նվիրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բուրսա կատարած այցի արդյունքներին: Այդ մասին Բուրսայից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ այստեղ կայացավ երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը: Հայաստանի ընտրանին պարտվեց մրցակցին 2:0 հաշվով: Նման հաշիվ էր գրանցվել նաեւ հավաքականների՝ Երեւանում կայացած հանդիպմանը:
Երկեւ հավաքականների հանդիպմանը հետեւում էին Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլահ Գյուլը:




























