2010 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքի համար play off-ում Ռուսաստանի հավաքականի մրցակիցը կլինեն կա՛մ Ուկրաինայի, կա՛մ Բոսնիա Հերցեգովինայի, կա՛մ Սլովենիայի, կա՛մ Իռլանդիայի թիմերը։ Իսկ դրանցից որի հետ կհանդիպի Ռուսաստանի հավաքականը, պարզ կդառնա ուրբաթ օրը։

Նախօրեին Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի հավաքականի հետ՝ 1։1 հաշվով։ Հյուրերից գոլ է խփել Անդրեյ Արշավինը։ Ռուսներն իրենց խմբում զբաղեցրել են երկրորդ տեղը։

Ուկրաինայի հավաքականը սեփական դաշտում 6։0 հաշվով ջախջախել է Անդորայի թիմին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեկ 2։0 հաշվով պարտություն է կրել թուրքական թիմի կողմից։