Եւ այսպես, տեղի ուենցավ այն, ինչին սպասում էին աշխարհի բոլոր ֆուտբոլասերները, Արգենտինայի հավաքականին այդուհանդերձ հաջողվեց խարիզմատիկ եւ ոչ միանշանակ ընկալվող մարզչի՝ Դիեգո Մարադոնայի ղեկավարությամբ նվաճել 2010թ. աշխարհի առաջնության ուղեգիրը:
ՀԱՀ-ում կայանալիք առաջնության ընտրական փուլում արգենտինացիները արտագնա խաղում հանդիպեցին Ուրուգվայի հավաքականի հետ, որը նույնպես պայքարում էր ուղեգրի համար: Հետագան կախված էր միայն ու միայն այդ խաղից։ Բայց ամենագլխավորն այն է, որ ամեն ինչ կախված էր Մարդոնայի խաղացողների ոտքերից: Եւ նրանք կատարեցին առաջադրանքը: 84-րդ րոպեին խաղում միակ գնդակը խփեց Մարիո Բոլատին՝ արգենտինյան թիմին պարգեւելով անսահման երջանկություն: Իսկ Ուրուգվայն իր հերթին պետք է փորձի հաջողության հասնել լրացուցիչ ելքային խաղում:
Անհրաժեշտ է նշել, որ Արգենտինայի հավաքականի երկպագուներն ու ֆուտբոլի ասոցիացիայի պատասխանատուները հանգիստ քնել չեն կարող: Ունենալով խաղացողների հոյակապ կազմ՝ Արգենտինան դժգույն խաղ ցուցադրեց ողջ ընտրական փուլում: Հետեւաբար Դոն Դիեգոյի՝ թիմի ղեկին մնալու հարցը մեծ արդիականություն է ստանում: Եւ այդ հանգամանքը չեն կարող հաշվի չառնել արգենտինյան ֆուտբոլի պաշտոնյաները:




























