Նախօրեին Բուրսայի «Ալմեյրա» հյուրանոցում թուրքական կողմը պաշտոնական ճաշ տվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակության պատվին։ NEWS.am-ի հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պատվին կազմակերպված ճաշկերույթի կերակրացանկը եւ մշակութային ծրագիրը։
Մասնավորապես, ըստ ճաշացուցակի, Հայաստանի նախագահին հյուրասիրել են քաբաբով, միջերկրածովյան աղցաններով եւ փախլավայով։ Մշակութային ծրագրում հնչել են Սայաթ Նովայի, ինչպես նաեւ հայ երգահաններ՝ Բիմեն Տեր-Ղազարյանի, Սարգիս Քելիչյանի, Թադեւոս Էնկսերջյանի եւ այլոց գործերը։




























