Թուրքիայի արեւմուտքում կիրակի վաղ առավոտյան ուղեւորատար ավտոբուս է շրջվել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդ, վիրավորվել`18 -ը, հաղորդում է Anadolu-ն:

Վարորդը կորցրել է կառավարումը, եւ դեպի Էդրեմիտ քաղաք շարժվող ավտոբուսը շրջվել է Բալիկեսիր մայրուղու վրա:

18 վիրավոր ուղեւորներ շտապ տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Թեեւ վթարի վայր են մեկնել փրկարարական եւ վթարային բրիգադներ, 11 մարդ տեղում մահացել է: