Վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 344 դեպք, կատարվել է 27 969 թեստավորում, տեղեկացնում է Sputnik Գրուզիան։

Ներկա պահին Վրաստանում կա 41 187 ակտիվ դեպք, դրանցից 6511-ը կարիք ունի ստացիոնար բուժման, 1308 պացիենտի վիճակը ծանր է։

Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 3 376 մարդ, համավարակի սկզբից վարակը հաղթահարել է 400 616 պացիենտ։

Կորոնավիրուսի առաջացրած բարդություններից վերջին մեկ օրում մահացել է 30 մարդ, համավարակի սկզբից՝ 6084։