Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ժամը 15:30-ի սահմաններում, Հուշակերտ-Վանանդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 44-ամյա Հայկ Դավթյանի վարած Mercedes մակնիշի և 26-ամյա Հենրիկ Հովհաննիսյանի վարած ՎԱԶ-21010 մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու ՎԱԶ-21010-ի ուղևորներ, 21-ամյա Գենիա Զաքարյանն ու 21-ամյա Սաշա Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

 Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

 Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: