Սանկտ Պետերբուրգում ավտոգողը փորձում էր բացել մեքենան, երբ շրպպոց ստացավ նստատեղին մեքենատիրոջից ու մահացավ, տեղեկացնում է «Ֆոնտանկան»։

Պարբերականի տվյալներով՝ օգոստոսի 9-ի գիշերը Mitsubishi Pajero մեքենայի տիրոջ բանալիների բրելոկի ազդանշանն աշխատեց։ Նա դուրս եկավ փողոց եւ իր մեքենայի կողքին տեսավ մի տղամարդու սեւ հագուստով, որը քչփորում էր նրա մեքենայի թափքում։ Մեքենատերը մոտեցավ անծանոթին թիկունքից եւ շրպպացրեց նրա նստատեղին։ Դրանից հետո գողն ընկավ գետնին եւ այլեւս չշարժվեց։

Պատահարի վայր ժամանած բժիշկները փաստեցին սեւ հագուստով տղամարդու մահը։ Ոստիկանները հետաքննում են պատահարը։ Նշվում է, որ մահացածը մոտ 20 տարեկան էր։