Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21 571 դեպք, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Մահացել է 799 պացիենտ:

Մեծ թվով մահվան դեպքեր են գրանցվել Մոսկվայում՝ 58, Սանկտ Պետերբուրգում՝ 43, Կրասնոդարում՝ 34:

Ապաքինվել է 20 067 մարդ:

Պանդեմիայի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 մլն 512 հազար 859 դեպք, մահացել է 167 241 մարդ, 5 մլն 808 հազար 777 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից: