Աննա Մկրտչյանի նկատմամբ կիրառված կարգապահական միջոցն անօրինական է, քանի որ չի պահպանվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Աննա Մկրտչյանի նկատմամբ կիրառված կարգապահական միջոցն անօրինական է, քանի որ չի պահպանվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումները։ 

Որ Սիմոնյան Ալենի՝ պատանեկան ճամբարի ջոկատավար դառնալու մանկական երազանքը կատարվեր, հիմա առանձնակի չէր հրճվի պատեհ-անպատեհ նկատողություններ անելու հանգամանքից»։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում ելույթ էր ունեցել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որն իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «կապիտուլյանտ Նիկոլ», ինչից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անջատել էր նրա խոսափողը եւ դուրս հրավիրել ԱԺ ամբիոնից։

 «Կապիտուլյանտ Նիկոլը». Ալեն Սիմոնյանն անջատեց Աննա Մկրտչյանի խոսափողը եւ դուրս հրավիրեց ԱԺ դահլիճից