Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Թուրքիայում կրած պարտությունից հետո հայտարարել է, թե չի մեղադրում հայկական թիմի մարզչին պարտության համար: Այդ մասին հաղորդում է ArmFootball.com կայքը:

«Եթե հաշվի առնենք, որ տրիբունաները լուրջ ճնշում էին գործադրում մեր թիմի վրա, ընդհանուր տպավորությունս վատ չէր: Իսպանիայի ուժեղ հավաքականի հետ բավական հոգնեցուցիչ խաղից հետո ֆուտբոլիստները չհասցրին ամբողջությամբ վերականգնվել, եւ այդ պատառով էլ այսօր չկարողացան ցույց տալ իրենց լավագույն խաղը»,- ասել է նա:

Անդրադառնալով հայկական ֆուտբոլի ապագային՝ նա նշել է, թե սերնդափոխությունից հետո իրավիճակը կլավանա: «Մենք կանենք ամեն հնարավորը, որ լավ խաղեր ստացվեն: Սերնդափոխությունից հետո հավաքականը կառաջադիմի: Ինչ վերաբերում է մարզչի թեմային, մեզ առաջին հերթին որակյալ ֆուտբոլիստներ են անհրաժեշտ: Անգամ Շումախերին նստեցնենք „Զապորոժեցի“ ղեկին, նա չի կարողանա մրցել „Ֆերրարիի“ հետ»,- նկատել է Հայրապետյանը: