Այն բանից հետո, երբ Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոն հայտարարեց Գվիդո Բելիդո Ուգարտեին երկրի վարչապետ նշանակելու մասին, Պերուի գլխավոր դատախազությունը հետաքննություն սկսեց Բելյիդոյի նկատմամբ ահաբեկչության կասկածանքով: Համապատասխան հետաքննություննը բացվել է ահաբեկչության եւ մարդկության դեմ հանցագործությունների հարցերով հատուկ միջտարածաշրջանային դատախազության կողմից, հայտնում է Washington Post-ը:

Նոր վարչապետն անսպասելիորեն նշանակվեց այդ պաշտոնում միայն այն բանից հետո, երբ պարզվեց, որ 14-ամյա աղջիկը հղի է մեկ այլ թեկնածուից` «Ազատ Պերու» կուսակցության անդամ Ռոջեր Նաջարից:

Բելյիդոն կասկածվում է Սենդերո Լումինոսոյի ահաբեկչական գործողություններին մասնակցության մեջ, որի հետեւանքով 1980-90-ականներին զոհվել էր առնվազն 28.000 պերուացի, հիմնականում` հեռավոր, աղքատ համայնքներից: Նա նաեւ խիստ քննադատության է ենթարկվել 2019-ին Facebook-ում արված գրառման համար, որում նա գովում էր Ֆիդել Կաստրոյին այն բանի համար, որ նա թույլ չի տվել, որպեսզի նույնասեռականները մասնակցեն Կուբայի հեղափոխությանը: «Սենդերո Լումինոսո»-յի ահաբեկիչների վերջին ակցիաներից մեկը 14 խաղաղ բնակիչների սպանությունն էր մայիսի վերջին:

Բելյիդոն մեղադրյալ է դարձել նաեւ փողերի լվացման եւ քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով: