Հայիթիի ընտրական խորհուրդը նախագահական ընտրությունները սեպտեմբերի 26-ից տեղափոխել է նոյեմբերի 7-ը, հաղորդում է AFP-ն:

Այդ օրը Հաիթիում տեղի կունենան 2019 թվականից հետաձգված խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաեւ` սահմանադրության փոփոխության հանրաքվեն: Անհրաժեշտության դեպքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 23-ին:

Հայիթին այժմ առանց նախագահի է մնացել: Երկրի վերջին առաջնորդ Ժովենել Մոիզը սպանվել էր հուլիսի 7-ին իր նստավայրի վրա հարձակման ժամանակ: Դրանից անմիջապես հետո հանրապետության կառավարումը ստանձնեց վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը: Ավելի ուշ նա հայտարարեց կառավարության ժամանակավոր ղեկավարի պաշտոնից հրաժարվելու պատրաստակամության մասին` «հանուն երկրի բարօրության» եւ երկրում քաղաքական ճգնաժամը չսրելու համար: