Մադագասկարի նախագահ Անդրի Ռադզուելինը ցրել է կառավարությունը, հաղորդում է Reuters-ը:

Անցած կիրակի նա կառավարության եւ մի շարք նախարարների գործողություններն անվանել է անբավարար:

Նախագահի վարչակազմը չի նշել պատճառները:

«Ինչպես եւ ֆուտբոլային թիմում, մարդիկ պետք է փոխվեն, երբ աշխատանքում ձախողումներ կան»,-նշել է նախագահը:

Հուլիսի 20-ից ձերբակալվել է 21 մարդ, ներառյալ՝ 12 զինծառայող, նախագահի դեմ մահափորձի եւ կառավարության տապալման փորձի կասկածանքով: