ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Բաթումիում ընթացող բասկետբոլի միջազգային մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականը 71:64 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի թիմի նկատմամբ: Մեր ընտրանու կազմում արդյունավետ խաղով աչքի է ընկել հատկապես Գոռ Փլավչյանը:

Ավելացնենք, որ այս հանդիպումից առաջ Հայաստանի պատանեկան ընտրանին 20 միավորի տարբերությամբ զիջում էր Վրաստանի հասակակիցներին:

Ի դեպ, Վրաստանը մրցաշարին մասնակցում է 3 հավաքականներով: Մասնակիցների թվում է նաեւ Բուլղարիայի պատանեկան հավաքականը: