Պանամայում գրանցված նավը ծանծաղուտի մեջ է խրվել ճապոնական նավահանգստում, այնուհետեւ բաժանվել է երկու մասի: Անձնակազմի 21 անդամից ոչ ոք չի տուժել, իսկ վառելիքի արտահոսքն ափ չի հասել, հայտնում է Reuters-ը:

Ճապոնական առափնյա պահպանությունը տարհանել է նավի ողջ անձնակազմին, այդ թվում՝ Ֆիլիպինների եւ Չինաստանի քաղաքացիներին: Վթարի հետեւանքով վառելիքի արտահոսք է տեղի ունեցել: Բեռնանավի՝ 39 հազար տոննա տարողունակությամբ կորպուսի մի մասն աստիճանաբար հեռվանում է ափից, ինչն այլ նավերի հետ բախման սպառնալիք է ստեղծում:

Ճապոնիայի վարչապետի գրասենյակում ճգնաժամային շտաբ է ստեղծվել՝ կատարվածի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հավաքելու եւ վերլուծելու համար: