Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը հայտարարել է Աֆղանստանին ֆինանսական աջակցության հնարավոր դադարեցման մասին, եթե թալիբները փորձեն այդ երկրում խալիֆաթ հաստատել, գրում է Deutsche Welle- ն:

«Մենք ամեն տարի տալիս ենք 430 միլիոն եվրո: Մենք ոչ մի ցենտ չենք տա Աֆղանստանին, եթե թալիբներն ամբողջությամբ գրավեն երկիրը, շարիաթի օրենքներ ներդնեն եւ երկիրը խալիֆաթ դառնա»,- ասել է Մասը:

Թալիբները պնդում են, որ արդեն վերահսկում են Աֆղանստանի նահանգների 34 վարչական կենտրոններից 9-ը: