Ֆրանսիան հուլիսի սկզբին դադարեցրել է միգրանտների արտաքսումը Աֆղանստան՝ անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով, հայտնել է ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ ուշադիր հետեւում է իրավիճակին:

Նախօրեին Գերմանիան եւ Նիդեռլանդները հայտարարել էին, որ ժամանակավորապես դադարեցնում են աֆղան փախստականների արտաքսումն Աֆղանստան՝ նույն պատճառով:

«Թալիբան» շարժման գրոհայինները 30 օրում կարող են մեկուսացնել Աֆղանստանի մայրաքաղաքը եւ, հնարավոր է, գրավել այն 90 օրվա ընթացքում, ավելի վաղ հայտնել էր ամերիկյան ռազմական հետախուզության ներկայացուցիչը, քանի որ գրոհայինները ամբողջ երկրով մեկ առաջ են շարժվում։