Նոր Խարբերդում 20 ժամից ավելի է հոսանք չկա։ Այս մասին NEWS.am–ին ահազանգում են տեղի բնակիչները։
Նրանք ողջ օրվա ընթացքում փորձել են կապ հաստատել ՀԷՑ–ի հետ, բայց զանգերն անպատասխան են մնացել։
Բնակիչները նաեւ ասացին, որ իրենց նախապես չեն զգուշացրել անջատումների մասին։





























