ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կփոխհատուցի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին` չվճարված հավելավճարի դիմաց։ Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի բաժնում:

Ալվինա Գյուլումյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ գումարից դեռ համապատասխան պահումներ պետք է արվեն:

«Դա իմ երեք տարվա աշխատավարձի գումարն է: Ի սկզբանե գտնում էի, որ սխալ է հաշվարկվել աշխատավարձը, բայց Դատական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո օրենսդրական հիմքն ունեի, որին կարող էի հղում կատարել, 2018-ի մայիսից դատարան եմ դիմել, հիմա նոր վերջնական վճիռ է եղել»,- նշեց Գյուլումյանը:

Նա հայտնեց, որ իր լիազորությունների դադարեցման հարցով ՄԻԵԴ ներկայացրած դիմումը դեռևս քննության փուլում է:

Աշխատավարձն Բայց այդ գումարից պահումներ դեռ պետք է արվեն՝ այն իմ երեք տարվա աշխատավարձի գումարն է:

«Չէի դիմի ՄԻԵԴ, եթե չհամարեի, որ իրավունքներիս խախտում է եղել: Հիմա սպասում ենք պատասխանին»,- նշեց Գյուլումյանը: