Աֆղանստանում անվտանգության արագ վատթարացման պատճառով Միացյալ Նահանգները լրացուցիչ 3000 զինծառայող է ուղարկում՝ Քաբուլում ԱՄՆ դեսպանատան որոշ աշխատակիցների տարհանմանը օգնելու համար, հայտնում է AP-ն:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ զինվորականներն ու ծովային հետեւակներն առաջիկա երկու օրվա ընթացքում կժամանեն Աֆղանստան՝ Քաբուլի օդանավակայանում դեսպանատան մասնակի տարհանման հարցում օգնություն ցուցաբերելու համար:
Դեսպանատան աշխատակիցների կրճատման որոշման մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, ով հայտարարել է, որ դեսպանատան դիվանագիտական աշխատանքը կշարունակվի:
Այս քայլը վկայում է Բայդենի վարչակազմի վստահության բացակայության մասին առ այն, որ Աֆղանստանի կառավարությունը ունակ է ապահովել մայրաքաղաքի անվտանգությունը, որտեղ ավելի քան 3 միլիոն աֆղանստանցիներ են ապրում, քանի որ այս շաբաթ մի շարք նահանգային մայրաքաղաքներ թալիբների հարձակման են ենթարկվել:
Պենտագոնը մոտ 650 զինծառայող է տեղակայել Աֆղանստանում՝ ԱՄՆ դիվանագիտական առաքելության անվտանգությանը աջակցելու համար, այդ թվում՝ օդանավակայանում:





























