Սենատոր Թոմ Քոթոնը կոչ է արել նախագահ Ջո Բայդենին «վերացնել Թալիբանի բոլոր գրոհայիններին» Քաբուլի մերձակայքում, քանի դեռ ԱՄՆ անձնակազմն ապահով չէ:

«Ֆիասկոն Աֆղանստանում ոչ միայն կանխատեսելի էր, այլեւ՝ կանխատեսված: Ջո Բայդենի չնախատեսված նահանջը նվաստացրեց Ամերիկան ​​եւ վտանգի ենթարկեց Քաբուլում մնացած հազարավոր ամերիկացիներին»,- ասվում է Քոթոնի հայտարարության մեջ:

«Նախագահ Բայդենն ամենաքիչը պետք է օգտագործի ամերիկյան ինքնաթիռները՝ Քաբուլի մերձակայքում գտնվող «Թալիբան»-ի գրոհայիններին ոչնչացնելու համար, քանի դեռ մենք չենք փրկել մեր ամերիկացի գործընկերներին: Հակառակ դեպքում դա կլինի Ջո Բայդենի անզորության հերթական հաստատումն աշխարհի առջեւ»,- հավելել է Քոթոնը: