Միացյալ Նահանգները սկսել են դիվանագետների տարհանումը Քաբուլում իր դեսպանատնից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյայի:

«Այժմ մեկնում է մի փոքր խումբ, անձնակազմի մեծ մասը պատրաստ է մեկնելուն... դեսպանատունը շարունակում է գործել»,- անանուն մնալու պայմանով ասել է պաշտոնյաներից մեկը:

Ենթադրվում էր, որ դիվանագետների մեծ մասի տարհանումը կսկսվի կիրակի, քանի որ «Թալիբան» շարժման գրոհայինները շարունակում են գրոհը, որը հաշված օրերի ընթացքում իսլամիստական ​​խմբավորմանը հասցրեց Քաբուլի դռներին: