Հարավային Կորեայի կառավարությունը բաց է մնում Ճապոնիայի հետ երկխոսության համար, որպեսզի ակտիվացնի համագործակցությունը՝ ձգտելով լուծել պատմական վեճերը, որոնք երկար ժամանակ թուլացրել են երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Մուն Չժե Ինը՝ Երկրորդ աշխարհամարտից հետո 1910-1945 թվականներին գաղութատիրությունից Ճապոնիայի անկախության 76-րդ տարեդարձին նվիրված Ազատագրման օրվա առթիվ իր ելույթում, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ երկու հարեւանները պետք է միասին աշխատեն, որպեսզի «հաղթահարեն դժվարությունները» եւ զարգացնեն ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը:

«Մեր կառավարությունը միշտ բաց է թողել երկխոսության դուռը, որպեսզի համատեղ արձագանքենք ոչ միայն մեր երկու երկրների չլուծված խնդիրներին, այլեւ աշխարհի առջեւ ծառացած սպառնալիքներին, ներառյալ COVID-19-ը եւ կլիմայի ճգնաժամը»,- ասել է Մունը:

Երկրների միջեւ հարաբերությունները վատացել են վերջին տասնամյակների ընթացքում՝ գաղութացման մասին հիշեցումների պատճառով այն բանից հետո, երբ կորեական դատարանները Տոկիոյին հանձնարարեցին փոխհատուցում վճարել այն զոհերին, ովքեր ստիպված են եղել աշխատել ճապոնական ընկերություններում եւ պատերազմի ժամանակ նրա ռազմական հասարակաց տներում:

Որոշումներն արժանացան Տոկիոյի կշտամբանքին, որն ասում էր, որ հարցերը կարգավորվել են 1965 թվականի պայմանագրին համապատասխան, որը կարգավորել է դիվանագիտական հարաբերությունները եւ հետագայում ձեռք բերված այլ պայմանավորվածությունները:

Անցյալ ամիս Մունը հրաժարվեց Օլիմպիական խաղերին Տոկիո մեկնելու եւ վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ իր առաջին գագաթաժողովն անցկացնելու ծրագրից այն բանից հետո, երբ նրա վարչակազմը ճապոնացի դիվանագետի խոսքերն անընդունելի անվանեց: