«Թալիբան» արմատական ​​շարժման կողմնակիցներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Մայդանշահր քաղաքը՝ Վարդակ նահանգի վարչական կենտրոնը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է թալիբների՝ «Թալիբան»-ի պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդի Twitter-ի էջին:

Նրա խոսքով՝ նահանգապետը, ոստիկանապետը եւ կառավարման այլ մարմիններ գրավվել են արմատականների կողմից: Կառավարական ուժերի սպառազինությունն ու սարքավորումներն անցել են թալիբների ձեռքը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

Մայդանշահրը գտնվում է Քաբուլից հարավ-արեւմուտք՝ Աֆղանստանի մայրաքաղաքից 45.7 կմ հեռավորության վրա:

Մուջահիդը նաեւ հայտնել է, որ թալիբները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին գտնվող «Թորհամ» խոշոր սահմանային անցակետի վրա: «Թորհամը՝ Նանգահար նահանգի Լալ Պուր շրջանում, որը գտնվում է Պակիստանի հետ [Աֆղանստանի] սահմանին, մոջահեդների ձեռքում է: Մոջահեդների վերահսկողության տակ են անցել նաեւ կոմիսարիատը եւ քաղաքի այլ օբյեկտներ: Մոջահեդները փորձում են հնարավորինս արագ վերսկսել հանձնաժողովների աշխատանքը, սահմանային հատումը, ինչպես նաեւ մարդկանց եւ նրանց բիզնեսի գործերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սահմանային անցակետը կապում է Աֆղանստանի Նանգարհար նահանգը Պակիստանի Խայբեր-Պահտունհվա նահանգի հետ: