Թալիբները բոլոր կողմերից հարձակում են սկսել Քաբուլի վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը:

Կիրակի «Թալիբան» շարժումը գրավեց Քաբուլից դուրս գտնվող վերջին խոշոր քաղաքը, որը պահվում էր երկրի կենտրոնական կառավարության կողմից, մայրաքաղաքը կտրելով արեւելյան կողմից: Ջալալաբադի անկման արդյունքում, որը գտնվում է Պակիստանի հետ հիմնական սահմանային անցման մոտ, Աֆղանստանի կենտրոնական կառավարությունը վերահսկում է Քաբուլը եւ 34 նահանգներից վեց նահանգների մայրաքաղաքները:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ գրոհայիններին հրահանգ է տրվել ձեռնպահ մնալ բռնություններից Քաբուլում, թույլ տալ անվտանգ անցում կատարել բոլոր նրանց համար, ովքեր կորոշի դուրս գալ, եւ կանանց կոչ է արել գնալ պահպանվող տարածքներ:

Հաղորդվում է, որ կրակոցներ են հնչել Քաբուլում՝ նախագահական պալատի մոտ: Sky News-ը հայտնում է, որ մայրաքաղաքի փողոցներում հրաձգություններ են, եւ կան չհաստատված տեղեկություններ, որ նախագահական նստավայրն արգելափակված է:

Աֆղանստանի երեք պաշտոնյա Associated Press-ին հայտնել են, որ թալիբները մտել են Քաբուլի ծայրամաս: Պաշտոնյաները հայտնել են, որ դեռ մարտեր չեն եղել: