Թալիբները հայտարարել են, որ մտադիր չեն Աֆղանստանի մայրաքաղաքն «ուժով» վերցնել: Թալիբները կիրակի հայտարարություն են տարածել, երբ իրենց զինյալները մտել են Քաբուլի արվարձան:
Աշխատակիցները խուճապահար փախչում են պետական գրասենյակներից: Միեւնույն ժամանակ, ուղղաթիռները սկսել են վայրէջք կատարել ԱՄՆ դեսպանատան դիմաց, քանի որ զինյալներն ավելի են խստացրել իրենց վերահսկողությունը երկրի վրա:
Ավելի վաղ գրոհայինները գրավել էին վերահսկողությունից դուրս գտնվող վերջին խոշոր քաղաքը՝ Ջալալաբադը, որը գտնվում է Պակիստանի հետ սահմանային խոշոր անցակետի մոտ:





























