Քաբուլի վրա թալիբների հարձակման կապակցությամբ ինքնաթիռ է ուղարկվել՝ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիին տարհանելու համար, հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով աֆղանական լրատվամիջոցներին: Նշվում է, որ Աֆղանստանի խորհրդարանի ներկայացուցիչը եւ քաղաքական կուսակցությունների մի շարք առաջնորդներ լքել են Քաբուլը եւ մեկնել Պակիստան:

Ըստ ամենայնի, Աշրաֆ Գանիի կառավարությունը կանգնած է երկրում վերահսկողության կորստի եզրին: Ինչպես հաղորդում է BBC-ն, նախագահին, կարծես, դժվար ընտրություն է սպասվում՝ հանձնվել թալիբներին կամ պայքարել մայրաքաղաքը պահելու համար:

Մինչդեռ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օգոստոսի 15-ին հայտարարել է Գանիի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: Նա եւ Աֆղանստանի նախագահը քննարկել են «անվտանգության ներկայիս իրավիճակը» եւ «հրատապ դիվանագիտական ​​քաղաքական ջանքերը»՝ Աֆղանստանում մոլեգնող բռնությունները դադարեցնելու համար: