Աֆղանստանի ճգնաժամը եւ Բելառուսի գործողությունները վկայում են միգրացիայի եւ ապաստանի վերաբերյալ ԵՄ կանոնների արագ վերանայման անհրաժեշտության մասին, հայտարարել է եվրահանձնակատար Մարգարիտիս Սխինասը, տեղեկացնում է Reuters-ը:

«Աֆղանստանում իրավիճակը եւ Բելառուսի գործողությունները ցույց տվեցին, որ ժամանակն արդեն սպառվել է: Անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել Եվրոպայում միգրացիայի եւ ապաստանի կանոնները»,- ասել է նա:

ԵՄ անդամ շատ երկրներ անհանգստացած են, որ Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել Եվրոպայում 2015-16 թվականների միգրացիոն ճգնաժամի կրկնությանը, երբ Մերձավոր Արեւելքից ավելի քան մեկ միլիոն մարդու քաոսային ժամանումը խաթարեց անվտանգության ու սոցիալական ապահովության համակարգերը եւ ուժեղացրեց ծայրահեղ աջ խմբերի աջակցությունը: