Ավստրիան նախատեսում է Աֆղանստանի կենտրոնասիական հարեւանների օգնության համաժողով անցկացնել:

Ինչպես հաղորդում է Ավստրիական լրատվական գործակալությունը, հղում անելով ԱԳՆ-ին, առցանց համաժողովին կմասնակցեն նաեւ Եվրամիության անդամները:

«Տեղական օգնությունը կարող է միայն ներդաշնակ աշխատել տեղերում գործընկերների հետ»,- մեջբերում է գործակալությունը ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի խոսքերը: «Տարածաշրջանում հակամարտությունն ու անկայունությունը վաղ թե ուշ կփոխադրվեն Եվրոպա եւ հետեւաբար՝ Ավստրիա»:

Ավստրիան ԵՄ վեց երկրներից մեկն էր, որը պնդում էր մերժում ստացած  աֆղանցի ապաստան հայցողներին բռնի արտաքսելու իր իրավունքը: Նա հավատարիմ է մնացել իր կոշտ գծին, նույնիսկ եթե մի քանի այլ երկրներ փոխել են ընթացքը՝ հաշվի առնելով Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերի խոսքով՝ Եվրոպա անօրինական միգրացիան կասեցնելու համար անհրաժեշտ է ամբողջական մոտեցում: Համաժողովի նպատակը, նրա խոսքով, Աֆղանստանի հարեւան պետություններին աջակցելն է՝ միեւնույն ժամանակ թույլ չտալով, որ մարդկանց առեւտրող զբաղվողները օգուտ քաղեն մարդկային տառապանքներից: