Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին Ղազախստանի տարածքում չէ: Հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովին:
«Գանին Ղազախստանում չէ»,- պատասխանել է Սմադիյարովը հարցին` արդյոք Աֆղանստանի նախագահը կարող է գտնվել Ղազախստանի տարածքում:
Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը` պնդելով, որ հանրապետության տարածքում Աֆղանստանի նախագահը եւս չի հայտնվել:





























