Այս գիշեր Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Երեկ օրվա ընթացքում եւ այս գիշեր հանգիստ է եղել, կրակոցներ չեն եղել։ Մի քիչ հայհոյել են ու վերջ։ Ուզում են վախեցնել, բայց մեզ վախեցնելը շատ դժվար է, շատ։ Իրենց դիրքերը շատ մոտ է, 200–ից մինչեւ 700 մետր հեռավորության վրա, ուղղակի հայհոյում էին, բայց դե շունն էլ է շատ հաչում»,– ասաց Արավուսի վարչական ղեկավարը։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 15–ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդել էր, որ այդ գիշեր ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ։ Խոսքն Արավուս գյուղի այն հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են քաղաքացիական տներից մի քանի հարյուր մետր հեռու:

Այս գիշեր ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Արավուս գյուղի ուղղությամբ. ՄԻՊ