Աֆղանստանի քաղաքացիներին եւ արտասահմանցիներին պետք է հնարավորություն տրվի անվտանգ լքել այդ երկիրը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով անվտանգության ոլորտում վատթարացող իրավիճակը՝ մենք աջակցում ենք եւ աշխատում ենք անվտանգ տեղափոխման ապահովման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ 60 երկիր կոչ է անում հնարավորություն տրամադրել Աֆղանստանը լքել ցանկացողներին:

«Աֆղանստանի ժողովուրդն արժանի է արժանավայել պայմաններում ապրելուն: Մենք ՝ միջազգային հանրության անդամներս, պատրաստ ենք աջակցել նրանց»,-ասվում է պետությունների համատեղ հայտարարության մեջ: