Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում , Վայոց ձորում, Սյունիքում եւ Երեւանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից, որը քաղաքացիներին  հորդորում է պահպանել հրդեհավտնագության կանոնները: