Ամերիկյան արտադրության L-ATV զրահապատ բանակային ամենագնաց ավտոմեքենաների առաջին խմբաքանակը 149 միլիոն եվրոյի պայմանագրի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանել է Լիտվա է, հայտնում է Լիտվայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Խմբաքանակը ներառում է ամերիկյան Oshkosh Defence ընկերության արտադրության 50 L-ATV (Light Combat Tactical All-Terrain Vehicle) ավտոմեքենա: Բանակի վերազինման շրջանակներում պետությունը ձեռք է բերել այս տեսակի տեխնիկայի ընդհանուր 200 միավոր:

«Տվյալ մարտական ​​ավտոմեքենաների գործարկումը զգալիորեն կբարելավի մեր ստորաբաժանումների շարժունակությունը եւ անձնակազմի պաշտպանությունը: Սա նշանակալի քայլ է լիտվական բանակի հետագա արդիականացման գործում»,- ասել է պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը:

Ավելի վաղ Լիտվան 385.6 մլն եվրոյով 88 Boxer  զրահափոխադրիչ էր գնել Գերմանիայից: