Կամբոջայում դատարանը քննում է «կարմիր կխմերների» առաջնորդներից մեկի համաներման մասին բողոքարկումը, որը ներկայացվել է ցմահ ազատազրկման դատապարտված «կարմիր կխմերների» նախկին ղեկավար Կխիե Սամֆանի կողմից, հաղորդում է Phnom Penh Post-ը:
«Ակնկալվում է, որ քննարկումը կտեւի մինչեւ օգոստոսի 19-ը: Վերջնական որոշումը կհրապարակվի 2022 թվականին»,-հայտարարել է Կամբոջային դատարանների պալատի ներկայացուցիչը:
91-ամյա Սամֆանը ներկա է եղել նիստին իր փաստաբանների հետ:
«Կարմիր կխմերների» բռնաճնշումների արդյունքում, որոնք իշխանության ղեկին գտնվել են 1975-1979 թվականներին, երկրում սպանվել է 1-3 մլն մարդ:





























