Մեծ Բրիտանիան կապ է հաստատել թալիբների հետ միջնորդի միջոցով, որպեսզի երաշխավորի ՄԲ քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ՄԲ ՊՆ ղեկավար Բեն Ուոլեսը, հաղորդում է BBC News-ը:
«Երեկ ես օգտնվել են Մերձավոր Արեւելքի երկրներից մեկի միջնորդությունից, որպեսզի երաշխավորվի ՄԲ քաղաքացիների անվանգությունը: Ինձ վստահեցրել են, որ կպաշտպանեն օդանավակայանը, որպեսզի մարդիկ կարողանան լքել երկիրը»,-ասել է Ուոլեսը:
Նա հավելել է, որ վերջին երկու օրում Աֆղանստանից հաջողվել է դուրս բերել 370 մարդու, սակայն ՄԲ դեսպանը դեռ մնում է երկրում: Տարհանման հերթի մեջ է մոտ 800 մարդ:





























