Բելգիան դադարեցնում է երկրից անօրինական միգրանտների արտաքսումը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով միգրացիայի եւ ապաստանի տրամադրման հարցերով պետքարտուղար Սամի Մահդիին:

«Այս պահին պարզ է, որ իրավիճակն Աֆղանստանում սարսափելի է, եւ մենք չենք կարող որեւէ մեկին այնտեղ արտաքսել, քանի որ այժմ այնտեղ չկա մի տարածաշրջան, որտեղ կարելի է ապահով զգալ»,- ասել է Մահդին: