«Թալիբան» շարժման առաջնորդները վաղուց արդեն իրենց որպես ավելի բանակցելի են դրսեւորել, քան Աֆղանստանի նախկին խամաճիկային կառավարությունը, հայտարարել է Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե համեմատենք գործընկերների բանակցելի լինելը, ապա «Թալիբան»-ն ինձ համար շատ ավելի բանակցելի էր, քան Քաբուլի խամաճիկային կառավարությունը»,- ասել է նա:
«Մենք ելնում ենք նրանից, որ պայմանավորվածությունները պետք է կատարվեն: Առայժմ մեր դեսպանատան եւ Կենտրոնական Ասիայում մեր դաշնակիցների անվտանգության մասով թալիբները հարգում են պայմանավորվածությունները»,- ասել է նա:
«Սա հուսադրող ազդանշան է: Մենք, իհարկե, դյուրահավատ մարդիկ ենք, բայց՝ ոչ այդ աստիճան: Մենք ուշադիր կհետեւենք հետագա քայլերին»,- հավելել է դիվանագետը:
«Մենք սկզբունքորեն պատրաստ ենք իրադարձությունների տարբեր շրջադարձերի, բայց ելնում ենք ավելի բարենպաստ իրավիճակից Ռուսաստանի Դաշնության եւ դրա դաշնակիցների համար»,- ասել է նա:





























