Զամբիայի գործող նախագահ Էդգար Լունգուն խոստովանել է, որ պարտություն է կրել երկրում անցկացված նախագահական ընտրություններում, հայտնում է Associated Press-ը:
«Ես ընդունում եմ քվեարկության արդյունքները եւ կպահպանեմ իշխանության խաղաղ փոխանցման սահմանադրական դրույթները: Շնորհավորում եմ Հակաինդե Հիչիլեմային նախագահ ընտրվելու կապակցությամբ»,- ասել է Լունգուն հեռուստատեսային ուղերձում:
Զամբիայի ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության առաջնորդ Հակաինդե Հիչիլեման՝ ավելի քան 2,8 միլիոն ձայնով:
Հիչիլեմայի համար սա վեցերորդ նախագահական ընտրություններն են, որոնցում նա առաջադրվել է որպես թեկնածու: Նա առաջատար ընդդիմադիր Հանուն զարգացման միացյալ ազգային կուսակցության առաջնորդն է: Հիչիլեման ավարտել է Մեծ Բրիտանիայի Բիրմինհեմի համալսարանը:





























