4-րդ զորամիավորման զորամասերից մեկում այսօր՝ օգոստոսի 16-ին, անցկացվել են մարտական պատրաստականության ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ։ 

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, պաշտոնատար անձանց ուսուցանվել է մարտավարաշարային պարապմունքների կազմա¬կերպ¬ման եւ անցկացման կարգը, մասնակիցները ձեռք են բերել համապատասխան հմտություններ զորամասը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս, ինչպես նաեւ ցուցադրվել է տեխնիկայի բացազատման եւ կահավորման կարգը: