Բոսնիայում դատարանը 1992-1995 թվականների հակամարտության ընթացքում ռազմական հանցագործությունների համար մեղավոր է ճանաչել բոսնիացի սերբ ոստիկանին ու զինվորին եւ դատապարտել է նրան 20 տարվա ազատազրկման, հայտնում է AP-ն:
Դատարանը Ռադե Գարիչին մեղավոր է ճանաչել 1992 թվականին արեւելյան Վլասենիցա քաղաքում, այնուհետեւ 1995 թվականին Սրեբրենիցայում տեղի ունեցած ոճրագործությունների համար: Գարիչի դատապարտումը կապված է Բալկանյան պետությունում բոսնիացի խաղաղ բնակիչների, հիմնականում մահմեդականների, էթնիկ կոտորածներին նրա մասնակցության հետ, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 000 մարդ եւ միլիոնավոր մարդիկ տեղահանվել են:
Վլասենիցայում բոսնիացի խաղաղ բնակիչները ենթարկվել են հետապնդումների՝ «սպանության, ազատազրկման կամ այլ դաժան պատիժների՝ միջազգային հիմնական օրենքի խախտմամբ, անհետացումներով եւ այլ անմարդկային արարքների տեսքով»,- ասվում է Գարիչի դատավճռում:





























