Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները օգոստոսի 13-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ապօրինի հատված բոխի, հաճարենի, ուռենի տեսակի թվով 39 ծառ։
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը շրջակա միջավայրին հասցված վնասի չափը գերազանցել է 900.000 ՀՀ դրամը։
Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։





























